Բաժիններ՝

«Պուտինը լրջորեն ազդել է Վրաստանի ընտրությունների վրա». Սահակաշվիլի

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոսել է ռուսական հետախուզության և կիբերհարձակումների մասին, հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սովորաբար ցանցահենային հարձակումների միջոցով ձգտում է ազդել տարբեր երկրների ընտրությունների վրա, այդ թվում՝ նա հիշատակել է Վրաստանի օրինակն այդ համատեքստում։

«Պուտինը լրջորեն ազդել է Վրաստանի ընտրությունների, ինչպես նաև Ուկրաինայի ընտրությունների արդյունքների վրա։ Եթե հարցնենք Բալթյան երկրների ղեկավարներին, նրանք նույնպես կասեն ձեզ Պուտինի միջամտության մասին։

Նույնկերպ, մինչ ռազմական հարձակումը նրանք իրականացրել են կիբերհարձակում Վրաստանի իշխանությունների ողջ համակարգիչների վրա։ Իսկ այդ կիբերհարձակումը, անկասկած, եղել է ռազմական գործողությունների մի մաս»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ ռուսներին մեղադրելով «կեղծ պատմությունների» տարածման մեջ։

«Վրաստանի պարագայում նրանք տարածեցին տեսանյութ, որտեղ արտացոլված էին բանտային բռնության կադրեր, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվել է, նախաձեռնվել էին մարդկանց կողմից, որոնք սերտ կապեր են ունեցել ռուսական հետախուզության հետ։
Այդ կադրերը, ինչպես կրակ, տարածվեցին ամեն ինչի վրա և ազդեցություն ունեցան, այնպես որ, այդ նյութն արեց իր գործը»,- հայտարարել է Սահակաշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս