Բաժիններ՝

Բաքվում կրկին երիտասարդ է ինքնասպան եղել

Ադրբեջանում ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել: Հունվարի 9­-ից 10­-ը գրանցվել է ինքնասպանության 3 դեպք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Բաքվի Յասամալ շրջանի 21-­ամյա բնակիչ Մուրադ Ալիևը շենքի 19-­րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակչուհի Իրիդա Մուսաեւան երակները կտրելով ինքնասպանություն է գործել: Ինքնասպանության դեպք է գրանցվել նաեւ Ադրբեջանի Շամքոր քաղաքում:

Քաղաքի բնակչուհի 1977 թվականին ծնված Մաիսա Մուսաևան, որը տառապել է հոգեկան հիվանդությամբ ինքնասպան է եղել:

Մամուլի հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:

Ադրբեջանում 2016 թվականի սկզբից գրանցվել են ինքնասպանության 547 ( անչափահաս 32, կին` 168), ինքնասպանության փորձի` 208 դեպք:

2016-­ի հունվար­դեկտեմբերին Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 49 դեպք (2­-ը ղարաբաղյան պատերազմի վետերան), որոնցից 28­-ը ավարտվել է մահվան ելքով:

Ադրբեջանական ԶԼՄ­ների համաձայն` 2016 թվականի ընթացքում Ադրբեջանում մայրասպանության 6, հայրասպանության 4, հարազատների միմյանց սպանության 48, ամուսինների միմյանց սպանության 38, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս