ԱՄԷ-ի նախագահը հորդորել է համատեղ աղոթել անձրևի համար

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայյանը հորդորել է երկրի բոլոր մզկիթներում աղոթել անձրեւի համար: Այս մասին հայտնել են Էմիրության ԶԼՄ-ները:

Իմամներն աղոթողներին կբացատրեն, թե ինչպես կարդալ աղոթքը. դրա համար մզկիթներում կանցկացվեն հատուկ դասախոսություններ:

Նախագահն անձամբ ներկա կլինի Աբու Դաբիում Շեյխ Զայեդի Մեծ մզկիթում անցկացվելիք արարողությանը:

Ինչպես գրում է The National հրատարակությունը, ԱՄԷ-ի ֆերմերները վերջին ժամանակներս դադարեցրել են սերմեր ցանելը ջրի անբավարարության պատճառով:

Օդերեւութաբանության եւ սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի տվյալներով, 2016 թվականի հունվարից մինչեւ մարտ ԱՄԷ-ում հորդառատ անձրեւներ են տեղացել, ընդ որում՝ տեղումների մակարդակն ավելի բարձր էր, քան 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Սակայն ընդհանուր առմամբ անցյալ տարի դիտվել է անձրեւների անբավարարություն:
Այս ձմռանն ԱՄԷ-ում պահպանվում է առավելապես արեւոտ ու տաք եղանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս