Թուրքիայի ԿԲ-ն փորձում է փրկել լիրան
Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել ներգրավել հավելյալ լիկվիդայնություն գրեթե 1.5 միլիարդ դոլարի չափով՝ նպատակ ունենալով կայունացնել լիրայի փոխարժեքը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի ԿԲ-ն նաև իջեցրել է փոխառությունների սահմանաչափը բանկերի համար՝ մինչև 22 մլրդ լիրա։
Թուրքիայի ԿԲ-ի որոշումից հետո դիտվում է նաև դոլարի փոխարժեքի կտրուկ նվազում թուրքական ազգային արժույթի նկատմամբ։
Այսօր առավոտյան ևս թուրքական լիրան դոլարի և եվրոյի նկատմամբ նորացրել էր 2005 թվականից ի վեր իր ռեկորդային նվազագույնը՝ կազմելով 3.7845 լիրա և 4.0081 լիրա համապատասխանաբար։