Անկարայում ՌԴ դեսպանատան փողոցն անվանակոչվել է Անդրեյ Կառլովի անունով
Անկարայում Կարյաղդը փողոցը, որտեղ գտնվում է Թուրքիայում ՌԴ դեսպանատունը, ստացել է սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի անունը, RIA Novosti-ն հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանատնից։
«Փողոցն Անդրեյ Կառլովի անունով վերանվանելու մասին որոշումը ընդունվել է միաձայն Անկարայի քաղաքային խորհրդի կողմից։ Այդ մասին այսօր պաշտոնապես կհայտարարի Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոկչեկը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ փողոցը Կառլովի անունով վերանվանելու որոշման մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Մոսկվա այցի ընթացքում։
Ռուս դեսպանի անունով է կոչվել նաև Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնի այն ցուցասրահը, որտեղ հարձակում էր իրականացվել Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա։