««Ռուս ցանցահենները» կոտրել են Օբամայի ուղեղը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ հետաքննության ներկայացրած զեկույցը, որտեղ խոսվել է ռուս ցանցահանների կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու դեպքերի մասին։
«Ինձ թվում է՝ «ռուս ցանցահենները», եթե ինչ-որ բան են կոտրել Ամերիկայում երկու բան է՝ Օբամայի ուղեղն ու իհարկե, «ռուս ցանցահենների» մասին զեկույցը»,- գրել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հայտնել, որ Կրեմլը հիասթափված է ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցից։