Օբաման չի կարողացել զսպել արցունքները հրաժեշտի ելույթում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթում հորդորել է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը, իսկ ելույթի ավարտին չի չկարողացել զսպել արցունքները, տեղեկացնում է BBC-ն:
Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: Պաշտոնից հեռացող նախագահը նաև հիշեցրել է աշխարհակարգի համար, որը հիմնված է օրենքների ու մարդու իրավունքների պահպանման վրա, կրոնական մոլեռանդների և արտասահմանյան անձնիշխանությունների կողմից բխող սպառնալիքի մասին: «Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք և չվերածվենք ևս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ է սարքում փոքր հարևանների հետ»,- ընդգծել է նա:
Օբաման հրաժեշտի ճառով ելույթ է ունեցել Չիկագոյի «Մաքքորմիկփլեյս» կենտրոնում: Նա հայտարարել է, որ ցանկանում է իր խոսքն ասել ոչ թե Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, «որտեղ ամեն ինչ սկսվեց». հենց այստեղ էր նա գտնվում, երբ լուր ստացավ 2008 թվականին նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին: Նրա հետ մեկտեղ կենտրոն էին ժամանել առաջին տիկին Միշել Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը՝ տիկնոջ հետ: Դահլիճում հավաքվել էր շուրջ 20 հազար մարդ:
Օբաման արցունքները չկարողացավ զսպել՝ ամբիոնից դիմելով Միշելին: «Վերջին 25 տարվա ընթըացքում դու ոչ միայն իմ կինն էիր ու իմ երեխաների մայրը, այլև իմ լավագույն ընկերը… Եվ ես հպարտանում եմ քեզանով: Ողջ երկիրն է
հպարատանում քեզանով»:
https://www.youtube.com/watch?v=hNVr4p5ijJ4