Հետազոտության արդյունքներով` Ռուսաստանն առաջ է անցել Իրանից, Սիրիայից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Կուբայից, Եմենից: Ամերիկացիները լուրջ սպառնալիք են համարում նաև Հյուսիային Կորեան:
Գերմանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են Եվրոպական Միության և ԱՄՆ-ի հարաբերությունների վատացնելու փորձի մեջ: Այս մասին, ըստ «Ռիա նովոստիի», հայտնել է Spiegel օրաթերթը` հիմնվելով Գերմանիայի կառավարության համար նոր զեկույցի վրա:
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Ադ մասին գրում է gazeta.ru-ն:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առժամանակ ուժի մեջ պահել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է չեղարկել դրանք:
Թայլանդի հարավում ավիաշոուի ժամանակ վթարվել է շվեդական JAS 39 Gripen կործանիչը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի զինված ուժերը նոր կորուստներ է գրանցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հունվարի 13ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում ընդունվել են փոփոխությունների առաջարկի 9րդ, 10րդ և 11րդ հոդվածները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:
ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի դուստրերը՝ Բարբարան եւ Ջեննան, նամակ են գրել Բարաք Օբամայի դուստրերին՝ Մալիային եւ Սաշային, որտեղ նրանց խորհուրդներ են տվել Սպիտակ տնից դուրս կյանքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Time-ը:
«Հայկական կողմը պետք է պահանջի շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան Մինսկի խմբին էլ ավելի արդյունավետ աշխատել։ Հայաստանը կարող է մի փոքր ավելի «ագրեսիվ» աշխատել այս ուղղությամբ»,- ասաց նա։
«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ լինենք Ռուսաստանի հետ առճակատման հարցում: Ես կարծում եմ, որ ռուսներն իրոք միջամտել են մեր ընտրությունների ընթացքին եւ այդ կերպ ազդել դրանց վրա»,- ասել է Ռայանը: Նա ՌԴ-ի ղեկավարությանը մեղադրել Է այն բանում, որ նա «փորձում Է խանգարել մեր շահերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Պենտագոնն աջակցում է Սիրիայում ռուս զինվորականների հետ փոխըմբռնման հուշագիրն ընդլայնելու գաղափարը:
«Մենք պետք է ձգտենք բաց և լայնածավալ բանակցությունների: Երկկողմ հարաբերությունների համատեքստում առանցքային խնդիրներն են՝ անվտանգությունը, միգրացիան և առևտուրը: Մենք երբեք չենք համաձայնվի այնպիսի առաջարկների, որոնք դեմ են մեր երկրի շահերին և մեր ժողովրդի արժանապատվությանը», – ընդգծել է նա:
Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտարարել է, որ մասնակցելու է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց երթին: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Համանախագահները պետք է նկատած լինեն նաեւ, որ մեկը վարժողական ծրագիր իրականացնող հայկական ինքնաթիռ էր ու հայ սպաներ, մյուսը` ներթափանցման գործողություն իրականացնել փորձող ադրբեջանցի դիվերսանտ։
Ռուսաստանի նկատմամբ ոլորտային պատժամիջոցները, ի պատասխան Ուկրաինայի դեմ ագրեսիայի, նվազագույն ազդեցություն են ունենում Եվրամիության վրա, Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են Դամասկոսի հարավարևմտյան «Մեզզե» օդանավակայանին հարված հասցնելու մեջ։
Իրանի և «Մեծ վեցյակի» միջև կնքված գործարքը (JCPOA) նոր էջ է բացել Իրանի և աշխարհի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախագահ Սերգեյ Ռյաբկովը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը 7 օր անց կլքի իր պաշտոնը, այսօր Ազատության նախագահական մեդալ է հանձնել ԱՄՆ փոխնախագահ Ջեզեֆ Բայդենին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեմ է արտահայտվել Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերմանը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ կոմպրոմատի «զեկույցը» դարձել է իր քաղաքական հակառակորդների աշխատանքի արդյունք, իսկ իր դեմ փաստերը՝ բացարձակ հորինվածք։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում:
«Ես մտադիր եմ սերտորեն աշխատել Մինսկի խմբի իմ գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը հետագա ուղին նախանշելու հարցում: Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը»:
«Ռոսգվարդիայի» չեչեն մարտիկները պատրաստվում են մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը, գրում է «Նովայա գազետա» պարբերականը՝ ներկայացնելով ասվածի վկայությունները։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը պատմել է, որ հեշտ չէ գտնել Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածուի, հայտնում է TASS-ը։
«Գազպրոմը» պատրաստվում է հայցեր ներկայացնել մասնավոր ընկերությունների՝ Թուրքիա ռուսական գազի ներկրողների դեմ, որոնց հետ չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել 2017թ. գազի գնի վերաբերյալ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով երկու երկրներում իր աղբյուրներին։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սոչիում հունվարի 10-23-ն անցկացվող «Ուրախների և հնարամիտների ակումբ» միջազգային փառատոնին Լեռնային Ղարաբաղի թիմերին հրավիրելու վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում կազմակերպել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ-ում դատավորը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Volkswagen AG ավտոկոնցեռնի թոփ մենեջեր Օլիվեր Շմիդտին, որին ընդհանուր առմամբ առաջադրված մեղադրանքներով սպառնում է 196 տարվա ազատազրկում։
Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին Վաշինգտոնում խափանել բողոքի ակցիան՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը խափանելու նպատակով։