Բաժիններ՝

«2016 թվականը ծանր տարի էր Ադրբեջանի տնտեսության համար». Ալիև

2016թ. օտարերկրյա ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում կազմել են 8 մլրդ դոլար, ներքին ներդրումները՝ 3.7 մլրդ դոլար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ, որը նվիրված է եղել 2016թ. սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ալիևն ընդգծել է, որ անցած տարին ծանր տարի է եղել երկրի տնտեսության համար։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ հաջողվել է ապահովել ոչ նավթային արդյունաբերական արտադրության աճ։

«2016թ. ոչ նավթային արդյունաբերական արտադրության աճը կազմել է 5%, ագրոադյունաբերական համալիրինը՝ 2.6%։ Այդ երկու ցուցանիշները մեզ հիմք են տալիս ասելու, որ հաջողվել է հաղթահարել առկա մարտահրավերները»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ 2017թ. Ադրբեջանի կառավարությունը կշարունակի միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են ոչ նավթային ոլորտի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«2016 թվականին Ադրբեջանում ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ 2017թ. Ադրբեջանի կառավարության առաջ խնդիր է ծառացած նվազեցնել ինֆլյացիայի մակարդակը։

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի կառավարությունը կանի ամեն ինչ՝ ապահովագրելու երկիրը հնարավոր ռիսկերից։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը ընտրել է զարգացման իր ուղին, որին հետևելու է նաև ապագայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս