Բաժիններ՝

Մահացել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը

Կյանքի 82-րդ տարում մահացել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը (Roman Herzog), հայտնում է գերմանական DPA գործակալությունը։

Հերցոգը Գերմանիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1994-1999թթ.։

Հերցոգը ծնվել է 1934թ. ապրիլի 5-ին, նա հայտնի էր որպես փաստաբան և քաղաքական գործիչ, եղել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ։
1994 թվականին ընտրվել Է միավորված Գերմանիայի առաջին նախագահը:

1999թ. Հերցոգը հրաժարվեց նախագահի պաշտոնում ևս մեկ անգամ առաջադրվելու մտքից և հեռացավ քաղաքականությունից։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե նրա մահով գերմանացիները կորցրեցին ոչ միայն սիրված նախկին նախագահին, այլև ականավոր հայրենասերի։
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը ևս ցավակցել է Հերցոգի մահվան կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս