Բաժիններ՝

ԱՄՆ-ը կվաճառի իր ռազմավարական պահուստների նավթը

ԱՄՆ-ը պլանավորում է վաճառել մինչև 8 մլն բարել նավթ իր ռազմավարական պահուստներից։ Ստացված միջոցներն ուղղվելու են ռազմավարական նավթապաստարանների ու խողովակատարների արդիակացմանը, ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը կընդունի նավթի գնման հայտեր մինչև հունվարի 17-ը, մատակարարումները կիրականացվեն մարտին և ապրիլին։

3-մլն բարել նավթ կվաճառվի Տեխասի Bryan Mound և Big Hill պահեստարաններից, ևս 2 մլն բարել նավթ՝ Լուիզիանայի West Hackberry պահեստարանից։

Հաջորդող 4 տարիների ընթացքում ռազմավարական պահուստից կարող է վաճառվել 2 մլրդ դոլարի վառելիք։

ԱՄՆ-ի նավթային ապաստարանն աշխարհում խոշորագույններից է։ Դրանցում պահվում է ավելի քան 700 մլն բարել նավթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031