Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի 19 զինյալի ոչնչացման մասին
                                    Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտնել է անցած օրերին «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի 19 զինյալի ոչնչացման մասին։
Հաղորդվել է, որ Էլ-Բաբ, Սուֆլանիա, Բզագա բնակավայրերին հասցված ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 27 օբյեկտ, այդ թվում՝ պաշտպանական դիրքեր, ապաստարան ու ահաբեկիչների շտաբներ։
Թուրքիայի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ Թուրքիայի ԶՈւ-ն 340 թիրախի հարվածներ է հասցրել նաև հրետանուց ու տանկերից։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    