Ինչպես հայտնում է APA-ն, հորդառատ անձրևը լրջորեն վնասել է Գեյչայի շրջանի տներն ու ցանքատարածությունները:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օպերացիա է անցկացրել Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչի հետևանքով սպանվել է 5 քուրդ ծայրահեղական:
ԱՄՆ դրոշը կբարձրացվի Փարիզի քաղաքապետարանի շինության վրա, քաղաքային խորհրդի նիստը կբացվի 1 րոպե լռությամբ, իսկ Էյֆելյան աշտարակը կներկվի ԱՄՆ դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) ողբերգության զոհերի, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը տարբեր խողովակներով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` նախագահների հանդիպումը հատկապես ու մասնավորապես Ռուսաստանում ու Ռուսաստանի հովանու ներքո անցկացնելու համար` դրանից բխող բոլոր ադրբեջանանպաստ հետևանքներով:
Հնդկաստանի զինված ուժերին պատկանող «ՄիԳ-27» կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեի նախագահ Փիթեր Մաուրերը հոռետեսորեն է գնահատում Սիրիայում խաղաղություն հաստատելու հեռանկարները: Նման տեսակետ նա հայտնել է երեկ շվեյցարական SonntagsBlick թերթին տված հարցազրույցում:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարական աշխատանքները, կարելի է ասել, ավարտվել են, քիչ բան է մնացել: Այս մասին ANS-ին տված հարցազրույցում ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը:
Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը: Պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թվի աճն է:
Հորդառատ անձրևը, որը Վրաստանի կենտրոնական հատվածում շարունակվել է գրեթե 4 ժամ, լրջորեն վնասել է Իմերեթի շրջանի գյոււղերը: Կվիրիլա գետը դուրս է եկել ափերից ու ողողել 8 գյուղ:
Բարեբախտաբար այս տարիների ընթացքում մեր ձեռքբերումները այդ ուղղությամբ գնահատվել են միջազգային հանրության կողմից, տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնակցելով Արցախում իրականացվող գործընթացներին՝ լինեն դրանք ընտրություններ, հասարակական կյանքի ձևավորման հետ կապված գործընթացներ, քաղաքացիական մեր հասարակության ձևավորման հետ կապված գործընթացները, միշտ բարձր գնահատականի են արժանացել մեր ձեռքբերումները:
Այսօր Էստոնիայում մեկնարկում են լայնամասշտաբ Saber Strike-2016 միջազգային զորավարժությունները, որն անցկացնում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը, հայտնում է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով սպանվել է 50 մարդ, իշխանությունների տվյալով՝ ԱՄՆ նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային գնդակահարության ամենաարյունալի դեպքն է:
Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ու կարգավորումը Եվրամիությունից պահանջում են թե՛ համերաշխության, թե՛ քննադատություն։ Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Գերմանիայի իշխանությունները պատրաստ են զգալի փոխզիջումներ անել Թուրքիային, այդ թվում՝ հակաահաբեկչական օրենսդրության հարցում՝ միգրացիոն ճգնաժամի հնարավոր լուծման նպատակով, հայտնում է Telegraph-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում աշխատող դիվանագետ Սեբաստիան Վուդին:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Իսմայիլի շրջանի մի քանի գյուղերում հեղեղաջրերը լցվել են բնակելի տներն ու տնամերձ հողամասերը:
Խնդիրը ոչ այնքան բուն համաձայնագիրն է, դրանում ամրագրված դրույթները, այլ այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկա իրական ռազմավարական դաշնակցություն, որի հիմքում պայմանագրերից ու համաձայնագրերից բացի, առաջին հերթին պետք է լինի վստահությունը, փոխադարձ ու անվերապահ վստահությունը:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով սպանվել է 50 մարդ, «ահաբեկչություն և ատելության ակտ է», հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ամուրի մարզի Բելոգորսկա քաղաքի բնակիչը հունիսի 12-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, գլխատել է իր 2 տարեկան դստերը:
Գերմանիայի հետախուզական ծառայությունը, ենթադրաբար, հայտնաբերել է հարյուրավոր իսլամիստների մասին տեղեկություններ, որոնք 2013-2015թթ. ուղևորվել են ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներ, այնուհետ հեռացել այդ տարածքներից, այդ թվում՝ նաև առողջական խնդիրների և իրենց ընտանիքների պատճառով, հայտնում է Spiegel ամսագիրը:
Չարագործը, որը կրակ էր բացել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում, սպանվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Սիրո ու լռության քաղաք Փարիզում այս օրերին տարօրինակ աղմուկ է:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն՝ անցկացվել են Ադրբեջանի զինված ուժերի ինժեներա-ամրաշինական զորքերի զորավարժություններ՝ դրանց մարտունակության ստուգման նպատակով:
Իտալիայի առափնյա ոստիկանության տեղեկություններով՝ Միջերկրական ծովում իրականացված 11 փրկարարական օպերացիայի հետևանքով փրկվել է 1 348 ներգաղթյալ:
Ստամբուլի կենտրոնական մասում գտնվող բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով նվազագույնը 1 մարդ զոհվել է, ևս 1-ը վիրավորվել է:
Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ վերցնել հունիսի 7-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության երեք կասկածյալների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ երկրի տնտեսությունը կարող է կրճատվել այն դեպքում, եթե հուլիսյան հանրաքվեի ժամանակ բնակչությունը քվեարկի ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին:
Ալթայի Հանրապետությունում երկտեղանոց ինքնաթիռ է կործանվել, որը պատկանել է Բառնաուլի մի բնակչի:
Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն սարքի պատճառով:
4 մարդ լուրջ վնասվածք է ստացել: Միևնույն ժամանակ, տուժածների մեծ մասը արդեն պատրաստ է լքել բժշկական հաստատությունը:
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի կայքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հունիսի 5-ին Ակտոբե քաղաքում հարձակման բոլոր մասնակիցները ոչնչացվել ու ձերբակալվել են, նրանց մոտ գտնվող զենքն առգրավվել է: