
Լոնդոնի կենդանաբանական այգու սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 8 մարդ

Լոնդոնի կենդանաբանական այգու սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, տուժածներից մեկը հոսպիտալացվել է, կան թունավորվածներ:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ հրդեհը կլանել է սրճարանը և հարակից հատվածում գտնվող խանութը: Դեպքի վայրի հարևանությամբ է գտնվում այն հատվածը, որտեղ պահվում են կենդանիները:
Կենդանաբանական այգին փակ կլինի ամբողջ օրվա ընթացքում: Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք տուժել են կենդանիները, թե՞ ոչ: