Թուրքիայում տնտեսական ռեցեսիայի հավանականությունը առաջիկա տարում 10 տոկոս է. Bloomberg

Առաջիկա 12 ամիսներին Թուրքիայում տնտեսական ռեցեսիայի (հետընթաց) հավանականությունը 10 տոկոս է: Այս մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 15-20-ին «Bloomberg News»-ի կողմից Թուրքիայում անցկացված  հարցումների արդյունքում:

«Bloomberght.com» թուրքալեզու կայքի համաձայն՝ հարցումների մասնակիցները իրենց պատասխաններում խոսել են ռեցեսիայի  9-25  տոկոս հավանականության մասին: Հետևաբար, Թուրքիայում առաջիկա մեկ տարվա ընթացքում տնտեսական հետընթացի հավանականությունը կազմում է միջինում 10 տոկոս:

Աղբյուրի համաձայն՝ նոյեմբերին անցկացված նմանատիպ հարցումների ժամանակ հարցվածները երկրում ռեցեսիայի հավանականությունը գնահատել էին միջինում 8 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031