
Կալֆոռնիայի «Թոմաս» հրդեհը դարձել է պատմության մեջ ամենամեծը

Կալիֆոռնիայում 700 տուն ավերած հրդեհը ներկայում ամենամեծն է պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Թոմաս» հրդեհն ընդգրկել է Նյու Յորքից, Բրյուսելից և Փարիզից ավելի մեծ տարածք:Հրդեհը բռնկվել է Սանտա Պաուլայում դեկտեմբերի սկզբին և տարածվել է դեպի արևմուտք: Այն Կալիֆոռնիայի վերջին ամիսների ամենամեծ հրդեհներից է:
Հրդեհը վերահսկելու համար տեղակայվել են հազարավոր հրշեջներ: Գիտնականները նշում են, որ բռնկմանը նպաստել է տաք կլիման: Այս հրդեհը գերազանցել է հրդեհի նախորդ ռեկորդը, որը բռնկվել էր 2003-ին Սան Դիեգայում: «Թոմաս» հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շենք և խլել մեկ հրշեջի կյանք:
Անձրևի և քամու պատճառով հրդեհն այժմ տարածվում է դանդաղ: