Մենք ոչ թե ՌԴ-ի հետ ենք փորձում հարցերը լուծել, այլ «տղա ենք բերում». Արևմուտքին՝ Ռուսաստանի դեմ

168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը հրապարակախոս, վերլուծաբան Հարութ Ուլոյանն է։

Հարցազրույցի ընթացքում Հարութ Ուլոյանի հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև

  • Մեծ հաշվով, ոչ մի բան պետք չի սպասել ՍԴ-ից․ բնականաբար, Սահմանադրական դատարանը վերջնարդյունքով դակելու է ԿԸՀ-ի արձանագրած արդյունքները։ Այնտեղ ԲՀԿ-ի ձայների խնդիրն է մնալու 3 տեղամասերի, բայց, ինչպես հասկանում եմ, ՍԴ-ն իրավասություն չունի կոնկրետ այդ տեղամասերի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այնպես որ, շրջանցելու են այդ հարցը, ու ընդամենն այդ վերևից իջեցրած հրահանգն արձանագրելու են։
  • Իրականում, խոսքը մի քանի հարյուր ձայների մասին չէ․ մի քանի 1000 ձայնի մասին է, եթե ոչ՝ տասնյակ և հարյուր-հազարավոր ձայների մասին, որովհետև Փաշինյանն ինքը նշում է, որ ընդդիմության ձայների 70 %-ը կեղծված ձայներ են, չէ՞, այսինքն՝ ընտրակաշառքով, չգիտեմ՝ ինչերով ստացված ձայներ են։
  • Փաշինյանը վաղուց անցել է բոլոր սահմանները՝ հաղթողի-չհաղթողի, պարտվածի-չպարտվածի․ նա հայտարարում է այն, ինչ այդ պահին իրեն ձեռնտու է։ Նա այդ ցինիզմի և կարմիր գծերի բոլոր սահմաններն անցել է․ հիմա ցինիկ ձևով ինչ ուզես՝ հայտարարում է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա արդեն հպարտությամբ է նշում, որ այդ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունն արել է, որովհետև եթե չաներ, մենք այժմ նման հրաշալի կետում չէինք հայտնվի։ Մարդը կանգնում, ցինիկավարի «կռուտիտներ» է անում այդ թեմայի վերաբերյալ։
  • Եթե դու հայտարարում ես, որ, ավելի առաջնային խնդիր է ոչ թե Փաշինյանին հեռացնելը, այլ, թե ով է Փաշինյանից հետո գալու իշխանության, Փաշինյանին հեռացնելու օրակարգը զրոյի ես հավասարեցնում։
  • Փողոցային պայքարի տրամադրությունները պետք է նախընտրական շրջանից գեներացվեին․ իրենք ժողովրդի հետ պետք է խոսեն, թե կեղծելու դեպքում ինչ են անելու, թե այս պրոցեսի ընթացքում ինչ են անելու։ Ըստ էության, հասարակության գլխավոր շերտերը կասկածի տակ են դնում լեգիտիմությունը, բայց ոչ ոք որևէ բան չի անում ժողովրդի այդ տրամադրությունները հասունացնելու, գեներացնելու, այս դեպքում՝ փողոց հանելու համար։ Եթե հիմա չի արվում, հետո էլ ես չեմ պատկերացնում։
  • Ընդդիմությունն այդ պահը կորցրել է: Թե նման ինչ-որ հնարավորություն լինի, արդեն, ինձ թվում է, ավելի շատ աշխարհաքաղաքական ինչ-որ կոնտեքստի շրջանակներում է լինելու, կամ ինչ-որ սոցիալական, տվյալ դեպքում՝ չգիտեմ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները դեպի ուր կգնան ու, կարծում եմ՝ ամենահավանական սցենարն այն է, որ Ռուսաստանն այն կարգի ինչ-որ ճնշումներ կամ ինչ-որ սանկցիաներ սկսի կիրառել Հայաստանի նկատմամբ։ Բայց դա էլ ավելի շատ Փաշինյանի հմուտ մանիպուլացնելու արդյունքում հայրենական ինչ-որ ձևակերպումներով կարող է օգտագործվել։

  • Վստահ եմ՝ ռուսական ռազմաբազան հանելու խնդիր է դրվելու՝ հատկապես այդ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, ու, իմ տպավորությամբ, մինչև հիմա եթե չի բացվել այդ սահմանը, առաջնային խնդիրը, իհարկե, այդ պայմանը կամ նախապայմանն է դրված։
  • Փաշինյանը, չգիտես՝ ինչու, «դա» վերածել է ինչ-որ հակահայրենասիրական գործիքի, փորձում է Արարատի միջոցով հարցեր լուծել, որոնք ընդհանրապես չկան: Այսինքն՝ օդից ինչ-որ հարց է բերել ու փորձում է դրա տակ հենց ինքը սրել իրավիճակը։ Ուրեմն թող պատ շարեն Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով, որ մենք Արարատի տեսարանը չտեսնենք։
  • Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ կարող են լինել պրոբլեմներ, որ Հայաստանը կարող է ինչ-որ հարցերում նեղացած լինի Ռուսաստանի դիրքորոշումներից և այլն, բայց ինձ անհասկանալի է, որ մեր ժողովուրդը նորմալ է վերաբերվում է նրան, որ այս ամբողջ գործընթացներում Հայաստանն, ըստ էության, դարձել է աշխարհաքաղաքական գործիք։ Այսինքն՝ մենք ոչ թե այդ հարցերը Ռուսաստանի հետ ենք փորձում լուծել, այլ, կոպիտ ասած, «տղա ենք բերում». Արևմուտքին՝ Ռուսաստանի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031