Բաժիններ՝

Նոր Զելանդիայում հրաբուխը մարդու իրավունքներ է ստացել

Նոր Զելանդիայի իշխանությունները Հյուսիսային կղզու արեւմուտքի Թարանաքի հրաբխին օժտել են իրավական անձի կարգավիճակով՝ մարդու իրավունքներով: Այդ մասին հայտնել է New Zealand Herald հրատարակությունը:

Ութ տեղացի ցեղեր կառավարության հետ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նշանակում է, որ իրենք համատեղ խնամակալություն կիրականացնեն հրաբխի նկատմամբ: Guardian թերթի տվյալներով՝ դա «հրաբխի հետ տեղացի մարդկանց կապի սպասելի ճանաչումն է, որոնք այն դիտում են որպես իրենց նախնի կամ ընտանիքի անդամ»:

Նոր օրենքով՝ եթե որեւիցե մեկը վնաս պատճառի հրաբխին, ապա նրան նույնպիսի պատիժ է սպառնում, ինչպես եթե նա վնաս պատճառեր ցեղին: Ավելի վաղ Նոր Զելանդիայի խորհրդանն իրավական անձ է ճանաչել մաորի ազգության համար սրբազան Ուոնգանուի գետը: Ցեղախումբը, որը գետն իր նախահայրն է համարում, 140 տարի պայքարել է, որպեսզի այն կենդանի էակ ճանաչեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս