Բաժիններ՝

Այս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ Իբրահիմովիչ

Շվեդ անվանի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի ներուժի վերաբերյալ իր տպավորություններով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչի շրջանակում «եռագույնները» ոչ մի շանս չէին թողել շվեդներին՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ։

«Ես դա ասել էի դեռ խաղից առաջ և հիմա էլ Ֆրանսիայի այս հավաքականի կազմում ոչ մի թույլ տեղ չեմ տեսնում։ Նրանց հարձակման գծի ցանկացած խաղացող ի զորու է միայնակ հաղթել հանդիպումը։ Օլիսեն գոլ չխփեց, բայց նա ունի դաշտը տեսնելու այնպիսի ունակություն, որը չունեն Մբապեն ու Դեմբելեն, թեև նրանք տարբեր որակների տեր ֆուտբոլիստներ են։ Կտեսնենք, թե որքան հեռու կգնա Ֆրանսիան, բայց սա սարսափելի թիմ է:

Այստեղ են խաղում աշխարհի հինգ լավագույն հարձակվողներից երեքը՝ Մբապեն, Դեմբելեն և Օլիսեն։ Մյուս երկուսը Յամալն ու Հալանդն են: Մեսսին բոլորովին այլ կատեգորիայում է, ուստի նրան հաշվի չեմ առնում»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031