
Սկանդալ. Վրաստանի վարչապետի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում եւ Ադրբեջանում:
Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օտվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը եւ նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով:
Եթե այս հայտարարությունը իրագործվի, եւ Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռնված Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։