Թրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչչվող նախագծերից։ Դրա մասին է վկայում երեքշաբթի հրապարակված պետության ղեկավարի ֆինանսական հայտարարագիրը, հաղորդում է CBS News-ը։

Եկամուտների մեծագույն մասը բերել են կրիպտոարժութային ակտիվները։ Ըստ փաստաթղթի՝ Թրամփը 635 միլիոն դոլար է ստացել ռոյալթիի տեսքով $TRUMP կրիպտոտոկենը թողարկող ընկերությունից, որը գործարկվել էր նրա՝ երկրորդ նախագահական ժամկետի պաշտոնը ստանձնելուց երեք օր առաջ։

Բացի դրանից, ավելի քան 500 միլիոն դոլար նախագահը հայտարարագրել է որպես եկամուտ World Liberty Financial կրիպտոարժութային ընկերության տոկենների վաճառքից, որին աջակցում են Թրամփն ու նրա ընտանիքի անդամները։ Եվս մոտ 65 միլիոն դոլար նա ստացել է World Liberty Financial-ը վերահսկող ընկերությունում իր բաժնեմասի վաճառքից։ Հայտարարագրում նշված է նաև 196 միլիոն դոլար՝ Stablecoin Holdco LLC-ում բաժնեմասերի վաճառքից։

Մեկնաբանելով հրապարակված տվյալները՝ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ինքը չի զբաղվում իր անձնական ֆինանսների կառավարմամբ։

«Մենք ունենք հիմնադրամներ, որոնք լավ կառավարում են իմ գումարները։ Ես իմ գումարները չեմ քննարկում ոչ մի ֆինանսական հաստատության հետ»,- ասել է նա։

Պատասխանելով շահերի հնարավոր բախման և այն քննադատության մասին հարցին, թե ինքը ֆինանսական օգուտ է քաղում նախագահի պաշտոնում գտնվելուց, Թրամփը հայտարարել է, որ ֆոնդային շուկայի աճը շահույթ է բերում բոլոր ներդրողներին։

«Մենք բոլորս շահույթ ենք ստանում։ Ես շատ գումար և կանխիկ միջոցներ ունեմ, ես դրանք փոխանցում եմ ֆինանսական ինստիտուտներին։ Նրանք ամենատարբեր ակտիվներ են գնում»,- նշել է ԱՄՆ նախագահը։

World Liberty Financial կրիպտոարժութային ընկերությունը ստեղծվել է 2024 թվականի նախագահական արշավի ժամանակ։ Դրա համահիմնադիրներն են դարձել Դոնալդ Թրամփը, նրա որդիները՝ Էրիկը և Դոնալդ Թրամփ կրտսերը, ինչպես նաև Զաք և Ալեքս Ուիթքոֆները՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի որդիները։

Ընկերության հիմնական արտադրանքներից մեկը USD1 սթեյբլքոյնն է, որի փոխարժեքը կապված է ԱՄՆ դոլարին։ Ընկերությունը թողարկում է նաև $WLF տոկեններ և, ըստ սեփական հաշվետվության, ստանում է դրանց վաճառքից գոյացած զուտ հասույթի 75%-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031