Բաժիններ՝

Չինաստանը զարկ է տալու տնային ռոբոտների զանգվածային արտադրությանն ու կիրառմանը

Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը պլանավորում է մինչեւ 2020 թվականը կարգավորել տնային տնտեսության համար ռոբոտների զանգվածային արտադրությունն ու կիրառումը, ինչպես նաեւ տարեցների եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժման, վերականգնման եւ օգնության համար ռոբոտների նմուշների թողարկումը։

Գերատեսչությունն ակտիվ ջանքեր է գործադրելու արհեստական ինտելեկտի հանգուցային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում կարեւոր բեկման հասնելու համար: Ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվելու տնային ռոբոտների մշակումների վրա, նշում են չինական ԶԼՄ-ները:

Տնային ռոբոտների արտադրության ոլորտում շեշտը դրվելու է այնպիսի կարեւոր տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են՝ ինտերակտիվությունը, ինտելեկտուալ գործողությունները, մի քանի ռոբոտների փոխգործակցությունը, ինչպես նաեւ տունը հավաքելու, տարեցներին օգնելու, հիվանդների վերականգնման, սահմանափակ հնարավորություններով մարդկանց օժանդակման, երեխաների ուսուցման համար ստեղծված ռոբոտների մտավոր մակարդակի բարձրացման վրա:

Միաժամանակ պլանավորվում է առաջ մղել «խելացի» արտադրանքի ինտեգրված կիրառումը արդյունաբերության, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության բնագավառում եւ այլ ոլորտներում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031