Բաժիններ՝

Հարի Քեյնն աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով շրջանցել է Պելեին

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել 2026 թվականի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի՝ Կոնգոյի ԴՀ-ի դեմ խաղում (2-1): Այսպիսով, «երեք առյուծների» հարձակվողն աշխարհի առաջնություններում խփած գնդակների քանակով շրջանցել է բրազիլացի լեգենդար Պելեին, ինչպես նաև ցուցանիշով հավասարվել ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենին:

Անգլիացի և ֆրանսիացի հարձակվողներն աշխարհի առաջնություններում դարձել են 13-ական գոլի հեղինակ, մինչդեռ բրազիլացի լեգենդի ակտիվում կա 12 գոլ: Հիշեցնենք, որ Ժյուստ Ֆոնտենն իր բոլոր գոլերը հեղինակել է 1958 թվականի ԱԱ-ի մեկ խաղարկության ընթացքում, ինչը մինչ օրս մնում է մրցաշարի բացարձակ ռեկորդ:

Այս հաղթանակի շնորհիվ Անգլիայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մեքսիկայի ընտրանու հետ:

Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը Կատարում կայացած 2022 թվականի եզրափակիչում հաղթել էր Ֆրանսիային՝ 3-3 (հետխաղյա 11-մետրանոցներով՝ 4-2) հաշվով։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031