ԱՄՆ-ը տնտեսվարողավարի աչք է դրել Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ հողային տարրերի վրա

Մայիսի վերջին Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին հազվագյուտ մետաղների ոլորտում համագործակցության մասին «շրջանակային հուշագիր»: Միաժամանակ և հազիվ թե պատահաբար կտրուկ աճեց ամերիկյան բիզնեսի հետաքրքրությունը փոքր կովկասյան երկրի մետալուրգիական արդյունաբերության նկատմամբ։

Փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Սպիտակ տունը մտադիր են «համատեղ աշխատել հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման կայուն և դիվերսիֆիկացված շղթաների ստեղծման ուղղությամբ», նախատեսվում է «Հայաստանի տարածքում հազվագյուտ մետաղների արդյունահանման և վերամշակման նախագծերում ներդրումների ընդլայնում, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների փոխանցում տեղական ձեռնարկությունների արդիականացման համար»: ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանում կստեղծվի «ազգային երկրաբանական ծառայություն, որը կզբաղվի նոր հանքավայրերի որոնմամբ», ընդ որում, նույն անվանումով կազմակերպություն Հայաստանում գործում է 1992 թվականից…

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հուշագրի ստորագրումը «պատմական հնարավորություն» է անվանել Հայաստանի համար՝ «ներկառուցվելու հազվագյուտ մետաղների համաշխարհային մատակարարման շղթաներում, որոնք կարևոր են միկրոչիպերի և բարձր տեխնոլոգիաների արտադրության համար»: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին՝ ընդգծել է. «այն երկրները, որոնք կարող են ոչ միայն արդյունահանել, այլև վերամշակել այդ ռեսուրսները, ձեռք կբերեն տնտեսական անկախություն»:

Խոսքը 2026-2027թթ. Հայաստանում հազվագյուտ հողային հումքի մշակման գործում ԱՄՆ ներդրումների և ամերիկյան կոնցեսիաների մասին է, որի պաշարներով Հանրապետությունը 1 քառ. կմ-ի վրա զբաղեցնում է Եվրասիայում առաջին տեղերից մեկը: 

Երկրի ընդերքում հիմնականում առկա են ռեկորդային թվով «հազվագյուտ հողերի» մեծ պաշարներ, մասնավորապես՝ լանթան, ցերիում, նեոդիմ, ռենիում, սելեն, տելուրիում, գալիում: Բայց նրանց արդյունաբերական արդյունահանումը, որպես անկախ արդյունահանման օբյեկտներ, դեռ չի իրականացվում: Այս հումքի հիմնական հանքավայրերը հանդիպում են հիմնականում պղինձ-մոլիբդենային և (կամ) ոսկու բարդ հանքավայրերում:

Այսպես, Թեղուտի հանքավայրը (Լոռու մարզ), բացի պղնձի և մոլիբդենի հիմնական պաշարներից, պարունակում է հազվագյուտ հողային լանթան, ցերիում և նեոդիմ: Քաջարանի հանքավայրը (Սյունիքի մարզ, երկրի հարավում) խոշորագույններից է Անդրկովկասում, տարբեր հազվագյուտ մետաղների բարձր պարունակությամբ: Սոթքի ոսկու հանքավայրը Սևանա լճի մերձակայքում (Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի շրջակայքում) պարունակում է առնվազն 10 տեսակի հազվագյուտ մետաղներ (ըստ նախնական երկրաբանահետախուզության՝ 15): Ըստ երևույթին, մետաղական հանքավայրերի տեսականու և պաշարների ծավալի նման պաշարներ առկա են Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության սահմանների մոտ:

2023թ. հունիսին հաղորդվել էր, որ Ավանի աղի խոշոր հանքավայրում (Երևանի սահմաններում) կիրականացվեն լիթիումի ենթադրյալ պաշարների գնահատման ճշգրտող աշխատանքներ, քանի որ կան օրինակներ, երբ տվյալ տարրը, կարծես, «համեմում է», այսինքն՝ ուղեկցում է աղի հանքավայրերը:

ԱՄՆ-ը Հայաստանի երկրաբանական և լեռնահանքային ներուժը դիտարկում է ոչ այլ կերպ, քան «ռազմավարական ակտիվ», ինչի մասին ապրիլի սկզբին ուղղակիորեն հայտարարեց Երևանում ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը՝ հիշեցնելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահը հայտարարել է հարավային Անդրկովկասում «Թրամփի ուղին դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» ծրագրի մասին՝ վերահաստատելով «ԱՄՆ հանձնառությունը կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։

Հենվելով այս հանձնառության վրա՝ ԱՄՆ-ը և Հայաստանն  ակտիվորեն քննարկում և ընդլայնում են համագործակցությունը հանքարդյունաբերության և երկրաբանական հետախուզման ոլորտում: Մեր ընդհանուր նպատակն է ստեղծել արդյունաբերություն, որը գրավում է պատասխանատու ներդրումներ, ամրապնդում ինստիտուտները և լայն օգուտ բերում Հայաստանի և ԱՄՆ ժողովրդին»: Իր հերթին՝ Հայաստանի այս ոլորտում ԱՄՆ-ի ենթադրյալ խոշոր ներդրումները «ցույց են տալիս, որ Հայաստանի երկրաբանական և հանքարդյունաբերության ոլորտները լուրջ երկարաժամկետ գործընկերներ են գրավում»:

2025թ. սկզբին հաղորդվել էր, որ Արարատ քաղաքի մոտակայքում վերջերս գործարկված ամերիկյան մետաղական գործարանը պետք է սկսեր, պայմանավորված նախագծային առավելագույն հզորության հասանելիությամբ, գլանվածքների և ֆեռոհամաձուլվածքների սերիական արտադրությունը։ Գործարանի միջին տարեկան նախագծային հզորությունը 180 հազար տոննա պատրաստի արտադրանք է: Հումքը հիմնականում մետաղի ջարդոն է: Նույն տարածքում նախատեսվում է 2030-ականների սկզբին ամերիկյան ներդրումներով խողովակների, տարբեր հատվածների պրոֆիլների, բեռնարկղերի արտադրության գործարան կառուցել (շինարարության հարթակը պատրաստվել է):

Այդ ձեռնարկությունները վերահսկվում են հայ-ամերիկյան GTB Steel ընկերության կողմից, որը հանդիսանում է հայ-ամերիկյան GTB Holdings կորպորացիայի դուստր կառույցը։

Նրա պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Երևանում գրասենյակ ունեցող ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ որպես բազմապրոֆիլ հոլդինգ՝ արտասահմանյան մետալուրգիայում կապիտալ ներդրումներ կատարելու համար։ Նրա կառուցվածքում են ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ»-ը, «Ջի Թի Բի Թաուեր»-ը, «Ջի Թի Բի Դեվելոփմենթ»-ը։ Բաց աղբյուրներում չկան տեղեկություններ GTB Holdings-ի կոնկրետ սեփականատերերի մասին, իսկ նախնական տվյալներով՝ նրանց պետք է փնտրել ԱՄՆ մետալուրգիական ընկերությունների շրջանում…

«Կասպից ծովի շուրջ» տելեգրամյան ալիքն ուշադրություն է հրավիրում հունիսին Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում ամերիկացիների հետ ստորագրված մի հետաքրքիր փաստաթղթի վրա, որը հայտնի է՝ որպես «հազվագյուտ կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման և վերամշակման համար մատակարարումների ապահովում»: «Հայտնի է՝ ամերիկացիները փոշեկուլի պես հավաքում են բազմամետաղային հանքաքարերն ամբողջ աշխարհում:

Ադրբեջանում այս տեսակի հանքաքարի արդյունաբերական արդյունահանումը փոքր է, հիմնականում պարունակում է պղինձ և ոսկի: 2025 թվականին Ադրբեջանն արտահանել է ավելի քան 4,8 հազար տոննա պղինձ և ավելի քան 37,7 մլն դոլարի պղնձե արտադրանք. մեկ տարվա ընթացքում արտահանման ծավալն աճել է 20,6% – ով, գումարը՝ 35,4%-ով: Սակայն Anglo Asian Mining-ի կանխատեսմամբ՝ պղնձի արդյունահանումը պետք է հասներ 6,8 մլն տոննայի: Բայց եթե դա միավորվեր հայկական պղնձի և մոլիբդենի պաշարների հետ, ապա տարածաշրջանային փոխադարձ ազդեցության հետաքրքիր գործոն կլիներ:

Մյուս կողմից, Ադրբեջանում կան հեռանկարներ, որոնք անհրաժեշտ է վերահսկել և մշակել.

  • Ֆիլիզչայի հանքավայր (Բալաքենի շրջան)- Պաշարների մեծությամբ երկրորդը Եվրոպայում և բազմամետաղային հանքաքարերի (պղինձ, ցինկ, կապար)՝ աշխարհի տասը խոշորագույն հանքավայրերի թվին դասվող հանքավայր:
  • Դեմիրլի (Աղդերինի շրջան)– Խոշոր պղնձամոլիբդենային հանքավայր, որի պաշարները գնահատվում են 100 միլիոն տոննա հանքաքար:
  • Գիլար (Բալաքենի շրջան)– Ստորգետնյա հանքը շահագործման է հանձնվել 2025 թվականի գարնանը։ Պարունակում է 2,57 մլն տոննա հանքաքար՝ 1,47% միջին պղնձի պարունակությամբ»:

«Արևմուտքում «խլելու, կողոպտելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցման տրամաբանությունը, ցավոք, կենդանի է, և (ամերիկացիները) այն կիրառում են, այդ թվում՝ Կովկասում,- այս թեման մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: -Նայեք՝ հիմա (Հայաստան) է ժամանել ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա չի կնքել միջազգային պայմանագրեր, որոնք պարտադիր բնույթ են կրում երկու կողմերի համար, ոչ, այլապես դա կլիներ իրավահավասարություն: Ստորագրվեցին ինչ-որ հռչակագրային փաստաթղթեր, բայց դրա հետ մեկտեղ՝ նկատվում է ակնհայտ, ըստ իրենց խոսույթի, միտում դեպի ռեսուրսատար, հազվագյուտ հողային ոլորտներ, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներին շատ են հետաքրքրում: Այսինքն՝ կարծես թե ոչ մի պատասխանատվություն, բայց ամրագրել այն, ինչն իրականում ապագա զարգացման անհրաժեշտ մասն է՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, նրանք ամրագրեցին: Այսպիսի մոտեցումը պայքար է»։

Ալեքսեյ Բալիև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031