Deep Ocean Search ընկերության John Lethbridge նավը, որը վարձվել էր եգիպտական կառավարության կողմից՝ Միջերկրական ծովում որոնելու մայիսին կործանված А320 նավը, ֆիքսել է այն շրջանները, որտեղ գտնվում են օդանավի ֆյուզելյաժի բեկորները:
Ադրբեջանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ռազմաօդային և ռազմածովային ուժերը հունիսի 20-30-ը Թուրքիայի Կոնիա քաղաքում կմասնակցեն «Իսիկ-2016» (Işık-2016) զորավարժություններին, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր աջակցությամբ Սիրիայի Հալեպ քաղաքում 48 ժամով սահմանվել է «լռության ռեժիմ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամբողջ աշխարհում համալսարաններն արդեն քայլեր են կատարում կրթությունը նորարարական դարձնելու ուղղությամբ: Սակայն ամենաակտիվն այս ոլորտում Եվրոպան է: Reuters գործակալությունը հրապարակել է մի ցանկ, որում ընդգրկված են Եվրոպայի 100 ամենանորարարական համալսարանները:
Հրանտ Մելիք- Շահնազարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին զսպելու հարցում հետևողական լինելու, մեծ ջանքեր գործադրելու կոչը, ըստ էության, աշխատում է:
Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:
«Գերմանիայի սահմանադրական արդարադատության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս բավական բարձր ընդունելության շեմ է նախատեսում դիմումների համար: Տվյալ պարագայում անձը, հաջողության հասնելու համար, պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը և պնդի, որ այդ փաստաթուղթն այդ առումով չի համապատասխանում Գերմանիայի հիմնական օրենքին ու պետք է վերանայվի»:
Walt Disney World զվարճանքի համալիրն Օրլանդոյում, որտեղ ալիգատորը տարել է 2- ամյա երեխայի, որոշում է կայացրել փակել բոլոր լողափերը:
«Ես կարծում եմ, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրացիան չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն՝ Վրաստանի, այլև՝ ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա»,- այս մասին է ասել Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անընդունելի է 21-րդ դարում, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսում նախապայմանների լեզվով, ինչը եւս անընդունելի է:
ԱՄՆ-ը չի հաշտվի Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի խախտումների հետ և մոտ ժամանակներս մտադիր է հասնել փաստաթղթային զգալի ճշգրտումների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Օսլոյում Նորվեգիայի կառավարության ղեկավար Էռնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:
Հանձնաժողովը հատկապես ակտուալ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Աինը հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված երեկ Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) Իրանի հասցեին հնչած քննադատությունների վերաբերյալ:
ՆԱՏՕ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել Պետդումայում, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ երկրների տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներով:
Մոսկվայում այսօր կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքին ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդային:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդները ցանկանում են երկրի սահմանադրությունից հանել Թուրքիայի Հնարապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարախոսությունը: Այս մասին Bloomberg.com կայքում գրում են լրագրողներ Սելջան Հաջաօղլուն եւ Ֆըրաթ Քոզոքը:
Մոտ ժամանակներս Ֆրանսիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը France Inter ռադիոկայանի եթերում:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ հաջորդ նախագահը խախտի միջուկային պայմանագիրը, ապա Իրանը կայրի այդ փաստաթուղթը, հայտնում է Associated Press-ը:
Ֆրանսիայի Մարսել քաղաքում մահացել է 51-ամյա անգլիացի երկրպագուն, որը տուժել էր մինչ «Եվրո-2016» խաղը ռուսների հետ կռվի հետևանքով, հայտնել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Դանիիլ Բոլտակսը:
Մոսկվան կցանկանար նորմալացնել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների իրականացման, դա անհնար է:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Յուրի Չայկայի թեկնածությունը Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում ընդդիմադիր բլոկի ժողովրդական պատգամավորները ծեծել են պատգամավոր Վլադիմիր Պարասյուկին: Ծեծկռտուքի տեսանյութը հրապարակվել է 112.ua-ի Youtube-յան ալիքում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է Կոլումբիա շրջանի նախնական ընտրություններում, որտեղ տեղակայված է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը: Այս մասին հայտնում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր փակ հանդիպում կունենա Տիբեթի բուդդիստների առաջնորդ Դալայ-լամայի հետ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ոստիկանությունը փնտրում է 2-ամյա այն տղային, որին ալիգատորը ջրի տակ է քարշ տվել Օռլանդոյի արվարձանի Walt Disney World զվարճանքների զբոսայգու շրջանում, տեղեկացնում է BBC-ն:
Այս տարի ադրբեջանցի շուրջ 90 կուրսանտ կսովորի ռուսական ռազմական բուհերում: Այս մասին այսօր Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է Interfax-ը:
ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում և Լեհաստանում կտեղակայի ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից զինծառայողների: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննես Հանսոն: