Որպեզի խաղերի ընթացքում չլինեն խնդիրներ, յուրաքանչյուր մարզադաշտում ներկա կլինեն անվտանգության 900 գործակալներ: Ըստ անվտանգության պլանի՝ յուրաքանչյուր 70-80 երկրպագուին պետք է հսկի մեկ գործակալ:
Իրավաբան, դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին, կներկայացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժած, Նոբելյան մրցանակի առաջադրված Նադիա Մուրադի ու ցեղասպանության ենթարկված եզդիների շահերը:
«Գարեգին Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից է, ինչպես բարեկամ ռուս ժողովրդի համար մեծագույն հերոս են Ալեքսանդր Նևսկին, Սուվորովը, Կուտուզովը, Ժուկովը և շատ ու շատ մեծ գործիչներ: Եվ Գարեգին Նժդեհն իր ողջ գործունեությունը ծավալել է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության, փրկության և անկախության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Զախարովայի շուրթերով Ռուսաստանն իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի իշխանության կողմից վերջերս դրսևորված որոշակի ինքնուրույնության, Հայաստանի շահերը պաշտպանելուն ուղղված գործողությունների համար: Գարեգին Նժդեհը, կրկնում ենք, ՀՀԿ-ի գաղափարախոսության մարմնավորումն ու իդեալն է:
Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ», հակիրճ պատասխանեց, որ «այդ կապակցությամբ մենք էլ կհայտնենք մեր դիրքորոշումը»:
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել է նա:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 10-ին ընդունեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ICRANet) պատվիրակությանը՝ կազմակերպության տնօրեն Ռենե Ռուֆինիի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կազմակերպության հիմնադիր երկրն երի՝ Իտալիայի և Բրազիլիայի դեսպանները:
31-ամյա տղամարդը ձերբակալվել էր Սքարբեքում՝ Բելգիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում: Ոստիկանությունը հայտնել է միայն նրա անունը՝ Ալի:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը պատգամավորների նկատմամբ հարուցված 117 դատական գործ է ուղարկել երկրի դատախազություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, կներկայացնի եզդիների ցեղասպանության զոհերի շահերը, որոնք տուժել են ԴԱԻՇ-ի գործողություններից, գրում է ET Online.com-ը:
Սիրիայի Հալեպ քաղաքում հրասանդի պայթյունի հետևանքով հունիսի 10-ին զոհվել է սիրիահայ համայնքի նվիրյալ Ռաֆֆի Պչաքճյան: Այս մասին տեղեկացնում են Հալեպի «Գանձասար» պարբերականից:
APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի հիդրոօթերևութաբանության ազգային գործակալությանը, հայտնում է, որ Մեծ Կովկասի Գուբա-Խաչմազ շրջանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է 10-12 սմ-ով, իսկ Փոքր Կովկասի գետերում՝ 10-20 սմ-ով, Լենքորանի ու Աստարայի շրջանում՝ 25-35 սմ-ով:
«Եթե Լեռնային Ղարավաղի հակամարտության սկզբնապատճառը չլուծվի, չկասեցվի Ադրբեջանի դեմ ագրեսիան ու Հայաստանի զորքերը դուրս չբերվեն մեր երկրի տարածքից, ապա ոչ ոք չի կարող ոչ մի երաշխիք տալ»:
Դպրոցականների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայում բախվել է բեռնատարի: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 3 երեխա, ևս 7-ն ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Hurriyet թերթի ինտերնետ վարկածը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ապակայունացնել Եվրասիայի կեսը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպման փաստը:
«Կարծում եմ՝ իշխանության դիրքից է կախված՝ որ իշխանությունն ինչ կերպ ու ինչ չափով է փորձում ճնշումներ գործադրել»,- Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված բաց նամակի մասին ասում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
168.am-ը հարցի առնչությամբ պարզաբանումներ ստացավ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից: Զախարովան ասաց, որ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել էր սխալ ձևակերպմամբ հաղորդագրություն, որն իրենք հստակեցրել են:
Գերմանիան ոչ առաջինն է, ով անում է այդ քայլը, ոչ էլ վերջինը կլինի: Եվրոպայում Գերմանիան հետևեց Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և մի շարք այլ պետությունների օրինակին, որոնք նախորդ տարիներին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին ու խմբավորման մի շարք անդամներ վիրավորվել են իրաքա-սիրիական սահմանին ավիահարվածի հետևանքով, հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները պետք է լուծեն սեփական ուժերով՝ հաշվի առնելով, որ ռազմավարական առումով տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, նաև՝ ողջ աշխարհում չունեն գործընկեր: Միաժամանակ, մշտապես փոփոխվող աշխարհում ստեղծվում են նպաստավոր իրավիճակներ, որոնք պետք է օգտագործել խելամիտ դիվանագիտությամբ:
Հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը տեղեկացրել է, որ ապրիլին և մայիսին «Հայաստան Արցախ» հիմնադրամի տեղ հասցրած օժանդակությունը ներառում է անհրաժեշտ դեղորայք` քաղցկեղի, սրտի, աղիքային և մտավոր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև դեղեր և բժշկական պարագաներ` պատերազմի պատճառով ստացված վերքերի բուժման համար:
Կապված անտանգության ոլորտում փոփոխված իրավիճակի հետ՝ Գերմանիայի Բունդեսվերը հայտարարել է բազմամիլիարդանոց ներդրումների անհրաժեշտության մասին, գրում է DW-ն:
4 ահաբեկիչներ, որոնք առնչություն են ունեցել Ղազախստանի Ակտոբե քաղաքում զենքի խանութի ու զորամասի վրա հարձակումներին, ոչնչացվել են քաղաքում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ:
Քրդական «Քուրդիստանի ազատության ճուռակներ» խմբավորումն ստանձնել է Ստամբուլում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որը խլել էր 11 մարդու կյանք:
Թել Ավիվի վերջին ահաբեկչությունից հետո իսրայելցի զինվորականները որոշում են կայացրել արգելափակել Գազայի հատված և Հորդանան գետի Արևմտյան ափ տանող ճանապարհները:
Իտալիաի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը վերջերս սրտի նոպա էր ունեցել, կենթարվի սրտի վիրահատության: Այս մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ին, հայտնել է նրա բժիշկը՝ Ալբերտո Զանգրիլոն: