Թուրքիան ռազմարտադրանքի արտահանմամբ աշխարհում 11-րդն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանն ու ռազմարդյունաբերությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը հայտնել է, որ ռազմական արտադրանքի արտահանման ծավալներով Թուրքիան ներկայումս աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը։ Նրա խոսքով՝ թուրքական նավաշինարաններում այս պահին արտադրվում է ավելի քան 50 ռազմանավ, իսկ մինչ օրս արտահանվել է շուրջ 140 ծովային հարթակ։

«Հունիսի 20-ին Ստամբուլում կայացած արարողության ժամանակ մեր սեփական կարողություններով մշակված կորվետը (ռազմանավի տեսակ` խմբ.) հանձնեցինք Ռումինիայի ռազմածովային ուժերին։ Այսպիսով մեր պատմության մեջ առաջին անգամ ռազմանավ արտահանեցինք ՆԱՏՕ-ի և Եվրամիության (ԵՄ) անդամ երկիր»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ հունիսի 23-ին կայացած հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության նոր թիրախ է սահմանվել 15 մլրդ դոլարը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերական համագործակցությունը, ռուս-ուկրաինական պատերազմն ու իրանական ճգնաժամը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031