Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը խաղաղության պայմանագիր չէ. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մերժել է անցյալ շաբաթ Վաշինգտոնում ստորագրված և Լիբանանի ու Իսրայելի միջև հարաբերություններում հետագա քայլերը սահմանող շրջանակային փաստաթղթի հասցեին հնչող քննադատությունները, հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Նրա բնորոշմամբ՝ այդ փաստաթուղթը չպետք է դիտարկվի որպես լիարժեք համաձայնագիր երկու պետությունների միջև։

Աունն ընդգծել է, որ շրջանակային փաստաթուղթը համաձայնագիր չէ։

«Լիբանանի խնդիրը կապված է Իսրայելի հետ, որը ինքնիշխան պետություն է և ինքնուրույն որոշում է ընդունել բանակցություններ վարել իր անունից։ Լիբանանը չի հրաժարվել իր իրավական, քաղաքական կամ սկզբունքային դիրքորոշումներից, ինչպես պնդում են ոմանք»,- հայտարարել է երկրի նախագահը։

Ելույթ ունենալով Լիբանանի փաստաբանների պալատի և տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների առջև՝ Աունը միաժամանակ կոչ է արել ներքին պառակտում թույլ չտալ և զերծ մնալ փողոցային բողոքի ցույցերից։

Շրջանակային փաստաթուղթը չի նախատեսում իսրայելական զորքերի անհապաղ դուրսբերում Հարավային Լիբանանի տարածքից, որն Իսրայելը շարունակում է վերահսկել։ Փոխարենը դրանում խոսվում է փուլային գործընթացի մասին, որը կապված է «Հըզբոլլահ» շարժման զինաթափման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031