
Չինաստանում կբացվի աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը

Չինաստանի արեւելքի Հեբեյի նահանգում դեկտեմբերի 24-ին կբացվի աշխարհում ամենաերկար հետիոտնային ապակե կամուրջը: Այս մասին հայտնել է China Daily թերթի էլեկտրոնային տարբերակը։
Ինչպես նշել է հրատարակությունը, կամրջի երկարությունը 488 մետր է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր: Այն միացնում է երկու լեռնագագաթներ Պինշանի գավառի Հունյագու վայրում եւ կառուցված է ցածում տարածվող հովտից 218 մետր բարձրության վրա: Կամուրջը կառուցված է շուրջ 4 սանտիմետր հաստությամբ՝ 1077 ակակե պանելներից, որոնց ընդհանուր քաշը հասնում է 70 տոննայի:
Կառուցվածքը թույլ է տալիս դիմանալ մոտ 2 հազար մարդու քաշի, սակայն գործարկու ընկերության ներկայացուցիչը հայտարարել է որ դրա վրա միաժամանակ կթույլատրվի գտնվել միայն 500 այցելուների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: