Քանի՞ միլիոնատեր կա Թուրքիայում

Շվեյցարական «UBS» ֆինանսական հոլդինգը զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացվել է աշխարհում ունեցվածքի բաժանման վերաբերյալ վերջին տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիան հայտնվել է 2-րդ տեղում՝ դոլարային արժողությամբ միլիոնատերների թվի ամենաարագ աճով:

Նշվում է, որ 2025-ին 2024-ի համեմատ դոլարային միլիոնատերների թիվը Թուրքիայում աճել է 6.4 տոկոսով՝ հասնելով շուրջ 93.000-ի: Հակտապես ընդգծվում է, որ այդ աճը բնորոշ է ոչ միայն Թուրքիային՝ այլ առհասարակ, աշխարհում միլիոնատերների թիվն ընդհանուր առմամբ աճել է:

Ըստ այդմ՝ 2025-ին ամբողջ աշխարհում մասնավոր ոլորտի կարողությունն աճել է 10.8 տոկոսով, ինչի արդյունքում միլիոնատերների թիվն աշխարհում հասել է 1 միլիոնի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031