Բաժիններ՝

««Միասնական Ռուսաստան»-ը նախագահական ընտրություններին սատարում է Վլադիմիր Պուտինին». Դմիտրի Մեդվեդև

ՌԴ վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատեց, որ կուսակցությունը 2018 թվականին նախագահական ընտրություններում աջակցում է Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս տարի լրանում է կուսակցության 16 տարին: Այս տարիների ընթացքում այն ունեցել է անվիճելի առաջնորդ: Առաջնորդ, որը միավորում է տարբեր մարդկանց, Ռուսաստանին: Նա, ում վստահում ու աջակցում է կուսակցության բացարձակ մեծամասնությունը, Վլադիմիրի Պուտինն է»,-ասել է Մեդվեդևը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարին:

Նա հիշեցրել է, որ կուսակցության անդամները արդեն վաղուց և հստակ որոշել են, թե ում են աջակցելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031