Մելոնին՝ Թրամփի արտահայտությունների մասին. «Ես ոչ մեկի առջև չեմ ծնկել»
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, արձագանքելով Դոնալդ Թրամփի հնչեցրած մտքերին, հայտարարել է.
«Ես չեմ ծնկել Թրամփի առջև։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա անհարգալից վերաբերվել ինձ, ճիշտ այնպես, ինչպես ես ինքս ոչ մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չեմ դրսևորում։ Եվ ապագայում ամուր հարաբերությունները կառուցվելու են անկեղծության և ազնվության վրա»։
Իտալացի լրագրողները վարչապետին հակընդդեմ հարց են ուղղել. եթե նա այդքան նուրբ է վերաբերվում պատվի և արժանապատվության հարցերին, ապա ինչո՞ւ են իր քաղաքացիները, որոնք մասնակցում են Գազայի հատվածում հումանիտար առաքելություններին, դառնում իսրայելական բանտերում դաժան վերաբերմունքի զոհ։ Ինչո՞ւ նա հանդես չի գալիս Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությամբ և չի խոչընդոտում Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) իտալական սպառազինության մատակարարումները, որոնք իրականացնում են երկրի պաշտպանական ընկերությունները։

