Բաժիններ՝

Սոբչակը Ռուսաստանը խորհրդարանական երկիր դարձնելու կողմնակից է

Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ում «Քաղաքացիական նախաձեռնության» կուսակցության համագումարը պատրաստվում է առաջադրել նախագահի թեկնածու, առաջարկում է Ռուսաստանը դարձնել խորհրդարանական երկիր։ Այս մասին հաղորդում է  ТАСС-ը։

«Ռուսաստանն այլևս չի կարող լինել նախագահական երկիր։ Միայն բազմակուսակցական, ազատ ընտրված խորհրդարանը կարող է որոշել երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, կառավարություն նշանակել, դաշնային սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորել»,-ասել է Սոբչակը համագումարի ժամանակ։

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկրի ֆեդերալիզացիան։ «Միայն ինքնուրույն և ուժեղ շրջանները կարող են հաղթահարել բոլոր փորձությունները, որոնք մեզ սպասում են ապագայում»,-նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս