«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) կազմակերպության լսարանին ասել է Հռոմի պապը:
Շվեյցարիայի Վերին պալատը քվեարկել է Եվրամիությանն անդամակցելու իր հայտը, որը ներկայացվել էր դեռ 1992թ., հայտնում է Neue Zürcher Zeitung-ը:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվելու են: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյայի հետ մամուլի ասուլիսին:
Բելառուսում Ռուսաստանի ռազմաբազայի հարցը չի քննարկվում, հարցին տրվել է սպառիչ պատասխան:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային չլքել ԵՄ-ն, քանի որ դա կարող է ճգնաժամի նոր ալիք առաջացնել համաշխարհային և եվրոպական տնտեսություններում, հայտնում է BBC-ն:
«Ես կարծում եմ, որ այդ մտահոգությունները բացարձակապես տեղին չեն: Իհարկե, Ռուսաստանն ունի սեփական աշխատանքները, բայց որևէ գաղտնի, փակ օրակարգի մասին, որը կթաքցվի կողմերից կամ ներգրավված կողմերից, չկա, կարծում եմ, որ խոսելու կարիք չկա»:
Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում, կարծում է, որ այս այցելությունը յուրահատուկ քայլ է` արտահայտելու հիացմունքը եւ նվիրվածությունը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ: Այս մասին կարդինալն ասել է իտալական «Լastampa»-ին տված հարցազրույցում:
ԴԱԻՇ-ը հետագայում ևս կփորձի ահաբեկչություններ կազմակերպել արևմտյան երկրներում՝ օգտագործելով ինչպես իր զինյալներին, այնպես էլ կողմնակիցներին: Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանի ելույթում, որը մասնակցելու է այսօր կայանալիք Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի լսումներին:
«Մենք երիտասարդ կազմակերպություն ենք, բայց այս կարճ ժամանակահատվածում անցնել ենք մեծ ճանապարհ: Մեր հասցեին լսում ենք կարծիքներ այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունով փորձ է արվում վերաստեղծել Խորհրդային միությունը: Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր երկրներն ունեն հավասար ներկայացվածություն` անկախ բնակչության թվից, տարածքից, սոցիալական, տնտեսական զարգացումից: Մեր որոշումներն ընդունվում են կոսենսուսով»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Թուրքիան և Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն: Այս մասին, ինչպես հայտնել է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիզին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական պոտենցյալն ու ձգտում դրա օգնությամբ ստեղծել իր ազդեցության գոտին: Համապատասխան հայտարարությունը Ստոլտոնբերգն արել է Bild թերթին տված հարցազրույցում:
Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին առաջին հոլովակը:
Ադրբեջանի բնակչության թվաքանակը տարեսկզբից ավելացել է 33 600 մարդով կամ 0,3%-ով և 2016թ. մայիսի 1-ի դրությամբ կազմել 9 739 200 մարդ: Բնակչության խտությունը Ադրբեջանում կազմում է 112 մարդ՝ 1 քմ-ի վրա:
«Կան միջոցներ, որոնք նույնիսկ Թուրքիան չունի, այնպես որ, այս պայմանագիրը բխում է Հայաստանի շահերից, ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում է մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
«Ֆորմուլա-1» մրցաշարը, որն առաջին անգամ կանցկացվի Ադրբեջանում, մեկնարկելու է հունիսի 19-ի երեկոյան:
Սանկտ Պետերբուրգի Բալթյան գործարանում տեղի է ունեցել աշխարհում ամենամեծ եւ հզոր երկռեակտոր ատոմային սառցահատի՝ «Արկտիկա»-ի, ջրարկումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձության վայրից:
«Առաջնորդներից երկուսն էլ խելացի եւ պատասխանատու մարդիկ են, եւ եթե նրանք հոգ են տանում իրենց մարդկանց մասին, ապա պետք է բանակցեն եւ փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»: Ջոն Էվանսն ընդգծում է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, եւ ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:
Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«Ձեզ ծանոթ է մեր դիրքորոշումը, դա որևէ քաղաքական կոնյուկտուրայի ենթակա չէ: Մենք երկար տարիների ընթացքում դա ցույց ենք տվել»:
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօրվա քննարկման ժամանակ նշեց, որ ՀՕՊ համաձայնագիրը վաղուց էր ԱԺ օրակարգում, իսկ արտահերթ նիստի օրակարգ չի մտել, որովհետև կառավարության կողմից չի ներկայացվել՝ որպես արտահերթ նիստում քննարկվող խնդիր. «Հիմա, եթե արտահերթ նիստում քննարկեինք, կասեին ՝ ուրեմն մի բան կա, բերեցին արագացված ռեժիմով արտահերթում անցկացնեն, որ ժողովովրդի ուշադրությունը շեղեն: Ոչ, նման խնդիր չկա»:
Ուժեղ կարկուտն ու հորդառատ անձրևներն անցած գիշեր պատուհասել են Վրաստանի տարածքի մեծ մասը՝ լրջորեն վնաս հասցնելով ինչպես երկրի առանձին շրջաններին, այնպես էլ Բորժոմ հայտնի առողջարանին:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարի 14 չվերթ` Կիև-Երևան-Կիև ուղղությամբ:
«Նա ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետև Աստված ասում է՝ սուտ վկայություն մի՛ տուր, սուտ մի՛ խոսիր, իսկ այս մարդը զբաղվում է խարդախությամբ։ Այս հոգևոր ծառայողը եկավ համալրելու ազգի դավաճանների շարքը։ Նման դավաճաններ 1915 թվին էլ են եղել»:
Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնն Հեթեուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել եւ զբաղվելու է գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարեցերով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Երեխայի մարմինը վնասված չէ: Ալիգատորը ջրահեղձ է արել նրան»,- լրագրողներին ասել է Դեմինգսը: Նրա խոսքով՝ երեխայի մարմինը գտել են ջրասուզակները շուրջ երկու մետր խորության վրա:
Թուրքիան մինչև օրս չի կատարել բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է միգրացիայի և ներքին գործերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:
Նրանք խնդրում են «զերծ ձգեն Աթեշյանի մասնակցությունը» Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիայի և արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով, Թուրքիայի կառավարության քարոզչական մեքենայի գործիքն է դարձել:
Ցերեկը դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել էր, որ ելույթ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Սենատը չի քննարկել տվյալ նախաձեռնությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Դալայ-լամայի երեկ կայացած հանդիպումը կրել է մասնավոր բնույթ և չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը տիբեթյան հարցի նկատմամբ, լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: