Բաժիններ՝

Վերանորոգման մեջ գտնվող Բիգ Բենի զանգերը կրկին հնչել են տոների առիթով

Վերանորոգման աշխատանքների մեջ գտնվող լոդոնյան Բիգ Բենը ղողանջել է սուրբծննդյան և ամանորի տոների առիթով։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդանիշի զանգերի ձայնը լոնդոնցիները լսել են դեկտեմբերի 23-ին՝ առավոտյան։

Բիգ Բենի զանգերը կհնչեն մինչև հաջորդ տարվա առաջին օրը, որից հետո կշարունակվի վերակառուցման գործընթացը, որը սկիզբ էր առել այս տարվա օգոստոսին։ Աշտարակի վերանորոգումը կշարունակվի մինչ 2021 թվականը, այն կարժենա 61 միլիոն ֆունտ սթերլինգ։

Ինչ վերաբերում է ժամացույցներին, ապա տեսանելի է դրանցից միայն մեկը, որի սլաքները ցույց են տալիս ճիշտ ժամը՝ շնորհիվ էլեկտրական լարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031