Սերժ Սարգսյանը կմեկնի Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Նախագահը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031