Բաժիններ՝

Արքայազն Հարրիի հարսնացուն լուսանկարվել է կիսաթափանցիկ զգեստով

Դերասանուհի եւ արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլն իր փեսացուի հետ լուսանկարվել է ֆոտոսեսիայում, որի ժամանակ թափանցիկ վերնամասով երկարափեշ զգեստ էր հագել:

Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Ralph & Russo բրիտանական բրենդի զգեստն արժե 56 հազար ֆունտ ստեռլինգ (75 հազար դոլար): Վերնամասը կարվել է կիսաթափանցիկ շղարշից` ոսկեզօծ ասեղնագործությամբ, իսկ ներքեւի մասը՝ սեւ տյուլից: Հագուստը նորաձեւության տան 2016 թվականի աշուն-ձմեռ հավաքածուից է:

Twitter-ի օգտատերերը Մարքլի կերպարը համարել են արտասովոր: Ralph & Russo-ը հագուստի բրիտանական լյուքս դասի բրենդ է, որը հիմնադրվել է ավստրալացի զույգի՝ Թամարա Ռալֆի եւ Մայքլ Ռուսոյի կողմից: Նորաձեւության տան բոլոր զգեստները ձեռքի աշխատանք են, դրանցից յուրաքանչյուրի ստեղծման համար պահանջվում է երեք հազարական ժամ:

Դեկտեմբերի 19-ին հաղորդվել էր, որ իսրայելցի դիզայներ Ինբալ Դրորը ներկայացրել է Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի էսքիզները: Դիզայները պատմել է, որ թագավորական ընտանիքն իրեն հարսանեկան զգեստ է պատվիրել: Դրորը ներկայացրել է երեք էսքիզներ, որոնցից մեկը կդառնա հանդերձի վերջնական տարբերակի ստեղծման հիմքը:

Իրանը գրկող զգեստն անպայման պետք է լինի երկար թեւքերով. դա թագավորական հարսանիքների ավանդույթն է: TMZ-ի տեղեկատվության համաձայն, Մեգան Մարքլի զգեստը կարժենա ավելի քան 500 հազար դոլար: Բրիտանական գահի ժառանգման հերթում հինգերորդ տեղն զբաղեցնող արքայազնի հետ Մարքլի սիրավեպի մասին հաղորդվել է 2016 թվականի հոկտեմբերի վերջին: 2017 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ նրանց հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս