
Հունաստանում ձնաբքի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել

Հունաստանում ձնաբուքը ճանապարհներին խոշոր խցանումների պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ճանապարհներին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում, հարյուրավոր ավտոմեքենաներ մի քանի ժամ արգելափակվել են ձնաշերտի պատճառով:
Ձյունը սկսել է տեղալ դեկտեմբերի 22-ին, երբ հազարավոր հույներ գնում էին Սուրբ Ծննդյան տոները նշելու: Աթենքի մայրուղիներից մեկում խցանման երկարությունը կազմել է 15 կմ, ավտոմեքենաները ճանապարհներին են մնացել 8 ժամ: Երթևեկությունը վերականգնվել է միայն կեսգիշերին մոտ:
Որոշ ճանապարհներին ոստիկանությունը արգելել է ծանր բեռնատարների երթևեկությունը: