Բաժիններ՝

Շվեյցարիան հումանիտար գրասենյակ է բացել Դամասկոսում

Շվեյցարիան հումանիտար գրասենյակ է բացել Դամասկոսում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (նախարարության) հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, գրասենյակի բացումը նպատակամղված է «աղետալի վիճակում գտնվող մարդկանց հետ կապի մեջ մտնելու իրադրության բարելավմանը, ինչպես նաեւ հումանիտար նախագծերի աջակցմանն ու ավելի հստակ համակարգմանը», ինչը կմեծացնի հումանիտար օժանդակությունը Սիրիայում: Ավելի վաղ դրանով զբաղվում էին Շվեյցարիայի ներկայացուցչությունները Սիրիայի հարեւան երկրներում՝ Հորդանանում, Լիբանանում եւ Թուրքիայում:

«Սիրիական ճգնաժամի կապակցությամբ հումանիտար օգնությունը ներկայում Շվեյցարիայի ամենակարեւոր հումանիտար գործողությունն է»,-ընդգծվում է հայտարարության մեջ:

ԱԳ նախարարությունում նշել են, որ 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Շվեյցարիան հաջակցություն տեղի բնակչությանը փոխանցել է 315 մլն ֆրանկ (մոտավորապես 310 մլն դոլար): Այդ փողերի գրեթե կեսն ուղղվել է հումանիտար օգնությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս