
Մալիում հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են մահացել

Մալիում զինյալների խումբը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են երկրի կայունացման համար գործունեություն ծավալող ՄԱԿ-ի առաքելության անդամներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներից երեքը մահացել են, մեկը՝ վիրավորվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մալիի հարցով հատուկ ներկայացուցիչ և առաքելության ղեկավար Մահամաթ Սալեհը նշել է, որ ազդվել է կատարվածից և որ խստորեն քննադատում է այն: Նա իր ցավակցությունն է հայտնել մահացածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: