
Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել

Ավելի քան 300 տրանսպորտային միջոց է ոչնչացվել Բանգալորի օդանավակայանի կայանատեղիում՝ Aero India-2019 օդային շոուի ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» պարբերականը, այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման հավանական պատճառ կարող է լինել չհանգցրած ծխախոտը, որը գցել են չոր խոտի վրա:
Ավիաշոուի աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են: Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: