
Չինաստանը «միկրոալիքային զենք» է մշակում ահաբեկիչների դեմ. Global Times

Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ արդյունաբերության կորպորացիային (CASIC) կից Պեկինի ռադիոչափումների ինստիտուտն զբաղվում է նոր ռազմական տեխնոլոգիայի մշակմամբ, որը գործում է միկրոալիքային ռադիոտեղորոշիչ կայանների սկզբունքով:
Ինչպես փետրվարի 22-ին հայտնել է Global Times թերթը, իշխանությունները պլանավորում են այդ մշակումը կիրառել ահաբեկչության դեմ պայքարում եւ պետական սահմանների պահպանության համար: Սույն մշակումն, ինչպես նշում է հրատարակությունը, չպետք է դիտել որպես զանգվածային ոչնչացման զենք:
Պաշտոնապես նախագիծը կոչվում է «Ակտիվ զսպման միկրոալիքային համակարգ»: Կայանքը վնասազերծում է «թիրախը»՝ կաթվածահարելով ենթամաշկային նյարդերը եւ ցավ պատճառող զգացողություններ առաջացնելով թշնամու մոտ: Դրանով իսկ ահաբեկիչները կամ այլ չարագործներ զրկվում են ակտիվ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունից:
Տեղական զանգվածային լրատվամիջոցները Համացանցում հրապարակել են նոր զենքի լուսանկարները, որի արտաքին տեսքը քիչ բանով է տարբերվում տեխնիկական սպասարկման քաղաքային ծառայության միկրոավտոբուսից: Մշակողների խոսքով՝ իրենց հաջողվել է ստեղծել սարքավորանքի երկու տարատեսակ. մեկը կարող է շարքից անել առանձին անձանց, մյուսն՝ ամբողջ խմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: