Բաժիններ՝

Թուրքիայի 27-րդ գումարման Մեջլիսի նոր նախագահ է ընտրվել իշխող կուսակցությունից Մուստաֆա Շենթոփը

Թուրքիայի 27-րդ գումարման մեջլիսի (խորհրդարան) նոր նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակղությունից պատգամավոր Մուստաֆա Շենթոփը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Շենթոփը մեջլիսի նախագահ է ընտրվել 336 ձայնով, թեկնածուներ էին առաջադրել նաև մեջլիսում ներկայացված «ժողովրդահանրապետական» (CHP) «Ժողովրդադեմոկրատական» (HDP) կուսակցությունները, «Ազգայնական շարժում» կուսակցությունը թեկնածու չէր ներկայացրել և պաշտպանել է ԱԶԿ-ական թեկնածուին:

Թուրքիայի Մեջլիսի նախագաh, 2016-2018 թվականներին երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 18-ին հրաժարական էր տվել:

Հրաժարականի պատճառն այն է, որ Յըլդըրըմը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» AKP կուսակցության կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728