
Հսկայական զբոսանավերի բախումը նավահանգստում հայտնվել է տեսանյութում

MSC Cruises ընկերության Orchestra եւ Poesia զբոսանավերը բախվել են Արգենտինայի Բուենոս-Այրեսի նավահանգստում: Այդ մասին հայտնել է Maritime Bulletin-ը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ 3200 ուղեւորատարողությամբ զբոսանավը դուրս էր գալիս նավահանգստից, իսկ MSC Poesia-ն (3600 ուղեւորատարողությամբ) կանգնած էր նավամատույցում: Մանյովր կատարող Orchestra-ն բախվել է կառանված նավին եւ ոչ մեծ վնասվածքներ հասցրել դրան: Համապատասխան զննումից հետո Orchestra-ին թույլատրել են նավարկել, եւ հանրանավն ուղեւորվել է Ուրուգվայի Մալդոնադո քաղաք, իսկ Poesia-ն մնացել է Բուենոս-Այրեսի նավահանգստում: Երկու զբոսանավերի ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: