Բաժիններ՝

ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը վճռորոշ կդառնա Կորեական թերակղզու համար. Մուն Չժե Ին

Հանոյում ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկարողանա Կորեական թերակղզին վերածել խաղաղության եւ բարգավաճման գոտու: Այդ մասին, հայտնել է Երկնագույն տան մամուլի ծառայությունը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 25-ին Սեուլում հայտարարել է իր օգնականների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում:

«Մենք հաջողություն ենք մաղթում գագաթնաժողովին եւ լիակատար աջակցություն հայտնում դրա մասնակիցներին: Այդ հանդիպումը Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքը վերացնելու եւ անվտանգության այլ խնդիրներից ազատվելու վճռորոշ հնարավորություն կընձեռի, ինչպես նաեւ թույլ կտա քայլ անել խաղաղ տնտեսական զարգացման ուղղությամբ»,-ընդգծել է Մուն Չժե Ինը: Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի վարչակազմը «բոլոր ջանքերը կգործադրի նախագահ Թրամփի ինովացիոն եւ համարձակ քաղաքականությանը լիակատար աջակցություն ցուցաբերելու համար, որն ուղղված է խաղաղության հաստատմանը»:

Հարավային Կորեայի առաջնորդը նաեւ ուղջունել է «նախագահ Կիմ Չեն Ունի՝ դեպի ապագա շարժվելու վճռականությունը՝ ընտրություն անելով հօգուտ տնտեսական զարգացման եւ հրաժարվելով միջուկային զենքից»: Պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում:

Դրա արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը ստորագրել են համատեղ փաստաթուղթ, որում Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություններ է ստանձնել Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն: Երկու երկրների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը նախատեսված է փետրվարի 27-28-ին Հանոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս