Բաժիններ՝

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը սոցիալիստներն են

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներով առաջատարը սոցիալիստներն են, որոնք հավաքել են ձայների 31, 75 տոկոսը: Դա են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո։

ACUM դաշինքը հավաքել է ձայների 25,26 տոկոսը, ներկայում իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24,48 տոկոսը, «Շոռ» կուսակցությունը՝ 8,55 տոկոսը: Մնացած քաղաքական միավորումները չեն կարողացել հաղթահարել վեցտոկոսանոց ընտրական շեմը: Ըստ միամանդատ ընտրատարածքների՝ արձանագրությունների 90 տոկոսի տվյալների ամփոփումից հետո առաջատարը Դեմկուսն է, որը 19 տեղի է հավակնում խորհրդարանում, սոցիալիստները կարող են ստանալ 15 տեղ, ACUM դաշինքը՝ 11 տեղ:

Խորհրդարանում աթոռ են ստանում Մոլդովայի ներկայիս վարչապետ, Դեմկուսի փոխնախագահ Պավել Ֆիլիպը, ինչպես նաեւ սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանայան: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49, 22 տոկոս: Առայժմ կուսակցություններից ոչ մեկը բավականաչափ ձայներ չունի ինքնուրույն խորհդարանական մեծամասնություն կազմելու համար:

Ընդսմին սոցիալիստները եւ ACUM դաշինքն ավելի վաղ հայտարարել են, թե մտադիր չեն կոալիցիայի մեջ մտնել որեւէ ուժի հետ: Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 24-ին: Պատգամավորներին ընտրում են չորս տարով:

Ընդտրություններն առաջին անգամ անցկացվել են խառը ընտրական համակարգով՝ 50 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, 51-ն՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Ընտրություններին մասնակցության շեմ չի սահմանվել: Կուսակցությունների համար ընտրական շեմը 6 տոկոս է,էլեկտորալ դաշինքների համար՝ 8 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս