Բաժիններ՝

«Ինչ տեղի կունենա, ես չեմ կարող ձեզ ասել». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին հավաստել է, որ երես առ երես շփվելու է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ փետրվարի 27 – 28-ը Հանոյում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում: Նրա խոսքը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Մենք կշփվենք երես առ երես, ես վստահ եմ… Ինչ տեղի կունենա, ես չեմ կարող ձեզ ասել… Քանի դեռ (հրթիռային եւ միջուկային) փորձարկումներ չեն կատարվում, մենք երջանիկ ենք»,- նշել է նախագահն Սպիտակ տանն ԱՄՆ-ի նահանգապետների ամենամյա պարահանդեսին:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ իր ինքը «շատ, շատ լավ հարաբերություններ» է հաստատել Կիմ Չեն Ունի հետ, եւ ինքն «առանձնահատուկ զգացմունքներ» է տածում նրա նկատմամբ: Նա չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728