Բաժիններ՝

Փորձեր են արվում ազդելու Եվրախորհրդարանի ընտրությունների վրա. Յունկեր

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ արդեն այժմ փորձեր են արվում ազդելու Եվրախորհրդարանի ընտրությունների վրա, որոնք նշանակված են մայիսի վերջին: Այս մասին նա հայտարարել է Funke մեդիախմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 22-ի։

«Ես արդեն տեսնում եմ մեքենայությունների միջոցով Եվրախորհրդարանի քվեարկության վրա ազդելու փորձեր»,- պնդել է Յունկերը: Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում տարբեր կողմերից, ընդ որում «ոչ միայն Եվրամիության սահմաններից դուրս»:

«Նաեւ ԵՄ-ի ներսում պետությունները փորձում են, դիմելով ստահոդ նորությունների, ընտրողների կամքն ուղղորդել որոշակի հուն»,- ասել է նա: Որպես օրինակ Յունկերը բերել է Հունգարիան:

«Հունգարիայի կառավարությունը պնդում է, թե ես եմ մեղավոր Եվրոպայի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պառակտման հարցում. մինչդեռ Եվրահանձնաժողովն ամեն ինչ արել է այդ անդունդը հաղթահարելու համար»,- ասել է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարը հավաստիացրել է, որ անձամբ կձեռնարկի հնարավոր ամեն ինչ Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ ստահոդ տեղեկատվության տարածում թույլ չտալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930