Ուկրաինայի նախագահի ընտրությունները համապատասխանել են համաշխարհային ստանդարտներին. ԵԱՀԿ
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանել է համաշխարհային չափորոշիչներին: Այդ մասին միջազային դիտորդների առաքելության բրիֆինգում հայտարարել է ԵԱՀԿ-ի հատուկ համակարգող Ջորջ Ծերեթելին:
«Ուկրաինայում կայացած ընտրությունները մրցակցային էին, համապատասխանել են կամաարտահայտման հիմնարար չափորոշիչներին,-նշել է նա:-Երկրորդ փուլը լավ էր կազմակերպված, չնայած մի շարք խնդիրներին եւ սահմանափակ ժամկետներին»:
«Իշխանության փոխանցման դեմոկրատական ընթացակարգը, որի վկաները մենք դարձանք նախօրյակին, դարձավ ուկրաինացի ժողովրդի մեծ ձեռքբերումը»,-հավելել է նա: Ընտրությունների երկրորդ փուլում պետության բարձրագույն պաշտոնը վիճարկում էին «Ժողովրդի ծառա» կուսակցությունից թեկնածու Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրաինայի գործող նախագահի Պյոտր Պորոշենկոն:
Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից էլեկտրոնային արձանագրությունների 99,3 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 73,23 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 24,52 տոկոսը:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք Է ԿԸՀ-ի կողմից հրապարակվեն մայիսի 1-ից ոչ ուշ: Ընտրված նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք է կայանա մայիսի 31-ից ոչ ուշ: Զելենսկին պաշտոնապես իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի, երբ Գերագույն ռադայի նիստում երդում կտա ուկրաինացի ժողովրդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: