Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ լինել մեծ բարեփոխման մի մասը՝ որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հասնել Ուկրաինա մուտքի արգելքի վերացման: Այդ մասին նա հայտնել է «Նաշ» հեռուստաալիքի եթերում:

Սահակաշվիլիի խոսքով՝ ինքն արդեն իր իրավաբանի միջոցով այդ խնդրանքով դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Նա մուտքի արգելքը համարել է անօրինական եւ նշել, որ ցանկանում է ժամանել, մասնավորապես, դատարանում իրեն պաշտպանելու համար:

«Ես ցանկանում եմ լինել մեծ բարեփոխման մի մասը՝ որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի»,- ասել է Սահակաշվիլին: Նա կարծիք է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եւ հույս է հայտնել, որ այժմ Ուկրաինայում կյանքը կբարեշրջվի: Սահակաշվիլին ասել է, թե «Պորոշենկոն խելացի գտնվեց՝ ընդունելով պարտությունը», սակայն, նրա խոսքով՝«սկզբունքորեն կարեւոր է նրան չթողնել քաղաքականության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս